Մեր մասին
ԿիբեռՉատ պորտֆոլիո
Ծանոթացեք մեր գործունեության ազդեցության, վիճակագրության, մեզ աջակցելու և այլ մանրամասներին։
CyberChat portfolio
Learn about the impact of our activities, statistics, how to support us, and other details.
Մեր նպատակը
ԿիբեռՉատը նպատակ ունի օգնել մինչև 18 տարեկան երեխաներին, դեռահասներին, ինչպես նաև նրանց ծնողներին հասկանալ, թե ինչ վտանգներ կարող են սպասել առցանց միջավայրում և ինչպես պաշտպանվել դրանցից։
Մենք համատեղում ենք կանխարգելման և աջակցման գործիքներ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն սովորել ու զգուշանալ, այլև ստանալ տեխնիկական, իրավական և հոգեբանական օգնություն, երբ արդեն խնդիր է առաջացել։
Մեր գլխավոր նպատակն է բարձրացնել թվային գրագիտությունը և ապահովել, որ ոչ մի երեխա, դեռահաս, ծնող կամ խնամակալ մենակ չզգա իրեն թվային խնդիրների ժամանակ։
Հարթակում կարելի է գտնել
Ռեսուրսներ
ուսուցողական նյութեր, բացատրական տեսանյութեր, տերմինների բառարան
Ի՞նչ անել, եթե...
իրական դեպքեր, որոնցից հարկավոր է զգուշանալ և որոնց բախվելիս պետք է առաջնորդվել ներկայացված քայլերով
Հետադարձ կապ
աջակցություն՝ չատբոտի կամ թեժ գծի միջոցով (ցանկության դեպքում՝ անանուն), որը հասանելի է 24/7 շուրջօրյա ռեժիմով
Չատբոտ և թեժ գիծ
Չաթբոտն առաջարկում է արագ ուղեցույց, ինչպես նաև անվտանգ, անանուն ու մատչելի եղանակով օգտատերերին ուղղորդում է համապատասխան ռեսուրսներին: Ավելի լուրջ կամ բարդ դեպքերում թեժ գիծը երեխաներին և դեռահասներին կապում է վերապատրաստված մասնագետների հետ, որոնք առաջարկում են տեխնիկական, իրավական, հոգեբանական աջակցություն:
Մեր թիմը
Մեր թիմը բաղկացած է ոլորտի լավագույն մասնագետներից, որոնք աշխատում են առցանց տիրույթում տուժած անձանց աջակցելու ուղղությամբ։
ԿիբեռՉատում աշխատում են
Մեդիա փորձագետներ և տեխնիկական մասնագետներ
օգնում են հասկանալ տեխնիկական խնդիրները, դրանց հնարավոր լուծումներն ու առցանց հարթակների գործառույթները, օգտագործման պայմանները
Իրավաբաններ
օգնում են իրավական հարցերում և բացատրում քո իրավունքներն ու հնարավոր քայլերը
Հոգեբաններ
պատրաստ են լսել ու աջակցել՝ խուճապի, տագնապի ու լարված իրավիճակներում կողմնորոշվելու դիմագրավելու հարցում
Գործընկերների մասին
Հարթակում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել աջակից կազմակերպությունների պաշտոնական դիրքորոշման հետ։






