ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Օգտակար նութեր

10 պարզ կանոն, որոնք կօգնեն ձեզ համացանցում ավելի անվտանգ լինել

Ավելինto help

Առցանց տիրույթում հոգեկան առողջությունը բարելավելու 5 եղանակ

Ավելինto help

Պատկերապատում (կոմիքս). Կիբեռ-նինձաները պայքարում են համացանցային վտանգների դեմ

Ավելինto help

Ինչպես ապահովել երեխայի անվտանգությունն առցանց տիրույթում

Ավելինto help

Ինչ պետք է իմանա յուրաքանչյուր դեռահաս կիբեռբուլիինգի մասին

Ավելինto help

Ինչպե՞ս համացանցում ապահովել երեխաների անվտանգությունը

Ավելինto help

Ինչպես ավելի անվտանգ օգտվել համացանցից․ խորհուրդներ երիտասարդներից

Ավելինto help

Բառարան

Անձնական կյանքի տվյալներ

Տեղեկություններ, որոնք վերաբերում են մարդու անձնական ու ընտանեկան կյանքին, առողջական, հոգեկան կամ սոցիալական վիճակին։

Անձնական տվյալ

Ցանկացած տեղեկություն մարդու մասին, որով հնարավոր է պարզել (նույնականացնել), թե ով է այդ մարդը։

Բուլինգ

Դիտավորյալ և կրկնվող հոգեբանական կամ ֆիզիկական ոտնձգություն, ագրեսիվ վարք, որը դրսևորողը նպատակ ունի վախեցնել, նվաստացնել, ծաղրել, վնասել մեկին՝ օգտագործելով իր ուժը կամ գերակայությունը։

Դոքսինգ

Մարդու անձնական տվյալների հրապարակում (օրինակ՝ հասցե, հեռախոսահամար, սոցմեդիա տվյալներ), որպեսզի նրան վիրավորեն, վախեցնեն կամ կիբեռբուլինգի ենթարկեն։

Երեխայի լավագույն շահ

Այն ամենը (որոշումներ, գործողություններ և այլն), ինչն օգնում է երեխային ապրել առողջ ու արժանապատիվ՝ հաշվի առնելով նրա տարիքն ու կարիքները և կարևորելով բարեկեցությունն ու բարօրությունը։

Զրպարտություն

Սուտ կամ փաստացի անհիմն տեղեկության հրապարակում (բացահայտում), որը վնասում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ հեղինակությունը։

Թվային անվտանգություն

Թվային տեղեկությունների և սարքերի պաշտպանությունն է այնպիսի վտանգներից, ինչպիսիք են տվյալների արտահոսքը, կորուստը կամ դրանց չարաշահումը։

«Կապույտ կետ» կամ համանման խաղեր

Համացանցում շրջանառվող «վտանգավոր խաղերի» լեգենդներ են, որոնք փուլ առ փուլ առաջադրանքների միջոցով փորձում են մանիպուլացնել խոցելի իրավիճակում գտնվող երեխաներին՝ հասցնելով ինքնավնասման։ Խաղի իրական գոյությունը մինչ օրս չի հաստատվել։

Կենսաչափական անձնական տվյալներ

Տվյալներ` մարդու մարմնի (ֆիզիոլոգիական և կենսաբանական) առանձնահատկությունների մասին, օրինակ՝ մատնահետքեր, ձայն, հասակ, քաշ, աչքի բիբ կամ դեմքի կառուցվածք։

Կիբեռանվտանգություն

Համակարգիչների, ինտերնետ ցանցերի և ծրագրերի պաշտպանություն կիբեռհարձակումներից, վնասակար ծրագրերից կամ անօրինական մուտքից։

Կիբեռբուլինգ

Առցանց տիրույթում մարդուն վիրավորելը, նվաստացնելը, ծաղրելը, վախեցնելը կամ էմոցիոնալ և հոգեբանական ճնշման ենթարկելը, օրինակ՝ վիրավորական հաղորդագրություններով, կեղծ տեղեկատվության տարածմամբ կամ կամքին հակառակ անձնական տվյալների բացահայտմամբ։

Կիբեռհանցագործություն

Հանցավոր գործողություն, որը կատարվում է առցանց՝ մարդուն կամ կազմակերպությանը վնաս պատճառելու միտումով։

Կիբեռհետապնդում

Երբ ինչ-որ մեկը բազմիցս ու մարդու ցանկությանը հակառակ փորձում է կապվել ինտերնետով կամ հեռախոսով՝ զանգելով, ուղարկելով նամակներ կամ մեկնաբանություններ, ինչը կարող է վերածվել նաև ֆիզիկական կամ սեռական հետապնդման։

Հանրամատչելի անձնական տվյալներ

Մարդու այն տվյալներն են, որոնք ինքն է բացահայտել հանրությանը կամ որոնք օրենքով համարվում են բաց տեղեկություն, օրինակ՝ անունը, երբեմն էլ հեռախոսահամարը կամ սոցմեդիայում հրապարակած լուսանկարները։

Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ

Մարդու վերաբերող անձնական տվյալներ են, օրինակ՝ ազգային պատկանելությունը, քաղաքական կամ կրոնական համոզմունքները, առողջության վիճակը կամ սեռական կյանքը։

Շորթում

Երբ հանցագործը փորձում է բռնությամբ, սպառնալիքով կամ զրպարտությամբ ստիպել ուրիշին կամքին հակառակ գումար կամ գույք տալ։

Սեռական ազատություն

Մարդու իրավունքն է ազատ որոշել, թե ում հետ և երբ սեռական հարաբերություն ունենալ, ինչպես արտահայտել սեռական ինքնությունը և կողմնորոշումը՝ առանց հարկադրանքի կամ ճնշման։

Սեռական անձեռնմխելիություն

Մարդու իրավունքն է պաշտպանված լինել սեռական բռնությունից, ոտնձգությունից կամ ցանկացած սեռական գործողությունից՝ առանց իր համաձայնության։

Սեքսթինգ

Առցանց տիրույթում սեռական բնույթի լուսանկարներ կամ հաղորդագրություններ ուղարկելը։

Սմիշինգ

Խաբեության ձև է, երբ անհատը ստանում է հղում պարունակող SMS, որը կարծես բանկից կամ աշխատավայրից է, բայց իրականում այն կեղծ է և նպատակ ունի գողանալ անձնական տվյալներ։

Սոցիալական մեդիայի ֆիշինգ

Խաբեություն սոցիալական ցանցերում (օրինակ՝ Facebook, Instagram), երբ հարձակվողները ստեղծում են կեղծ էջեր կամ հաշիվներ՝ նմանակելով ծանոթ մարդուն կամ բրենդին՝ զոհի անձնական տվյալներ գողանալու նպատակով։

Սպամ

Անցանկալի նամակներ կամ գովազդներ, որոնք առանց համաձայնության ուղարկվում են մեծ թվով մարդկանց։

Սպառնալիք

Երբ մեկը փորձում է վախեցնել ուրիշին՝ խոստանալով պատճառել ֆիզիկական կամ հոգեբանական վնաս։

Սփուֆինգ (ինքնության գողություն)

Խարդախության ձև, երբ հանցագործը ներկայանում է ուրիշի անունով՝ տվյալներ գողանալու կամ մարդկանց մոլորեցնելու նպատակով։

Վիշինգ (ձայնային ֆիշինգ)

Առցանց խաբեության ձև է, երբ մարդուն զանգահարում կամ ձայնային հաղորդագրություն են ուղարկում՝ առաջացնելով խուճապի զգացում և դրդելով, որ նա փոխանցի իր անձնական տվյալները կամ որոշակի գումար։

Տվյալների սուբյեկտ

Մարդ, որին վերաբերում են անձնական տվյալները։

Քեթֆիշինգ

Երբ չարագործը ինտերնետում ներկայանում է որպես այլ մարդ՝ օգտագործելով կեղծ անուն, լուսանկար կամ տեղեկություններ՝ անձի մասին տեղեկություններ հավաքելու, կեղծ տեղեկություններ տարածելու կամ նրան վնասելու նպատակով։

Ֆարմինգ

Կիբեռհարձակման տեսակ է, երբ մարդ փորձում է բացել որևէ կայք, բայց համակարգը նրան աննկատ ուղարկում է մեկ այլ՝ կեղծ կայք, որը շատ նման է իրականին։ Չնկատելով կեղծ և իրական կայքերի տարբերությունը անձը կարող է մուտքագրել իր օգտանունը, գաղտնաբառը կամ այլ տվյալ և այն հասանելի է դառնում չարագործին։

Ֆիշինգ

Կիբեռհանցագործության տեսակ է, երբ խաբեբան (հաքերը) քողարկված նամակների միջոցով փորձում է ձեռք բերել մարդու անձնական կամ գաղտնի տվյալները, օրինակ՝ գաղտնաբառը, օգտանունը՝ դրանց օգնությամբ բանկային տվյալներին հասանելիություն ստանալու նպատակով։

ԿիբեռՉատ

Աջակցություն կիբեռանվտանգության հարցերով

Անվտանգև ապահով
Անվճար
Անանուն
Մասնագիտականև պրակտիկ

Ումի՞ց է հարցը

Նշիր ճիշտ տարբերակը՝ քեզ համապատասխան
բովանդակությունը տեսնելու համար

*Ընտրությունը կարելի է փոխել ցանկացած պահի